GEO ամսագիրը դեկտեմբերյան համարում անդրադարձել է ՀՀ-ին![]() 23 նոյեմբերի 2015 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարի հիմնական թեման վերաբերում է Հայաստանին: Հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը «Հայաստան. ապագայի դասեր» խորագիրը կրող հոդվածում պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդությունից իր տպավորությունների մասին՝ շեշտը հատկապես դնելով Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի և առկա կրթական ներուժի վրա, տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժինը: «Դասական Հայաստանը, ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների և «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է .... դպրոցների երկիր: Ի՞նչ են այնտեղ սովորեցնում. ապագան», - գրում է հեղինակը: Հրապարկման մեջ նա մասնավորապես անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ եզրակացնելով, որ «Հայաստանը մեզ կզարմացնի 25 տարի հետո»: Ռուսաստանցի լրագրողների այցը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, որի ընթացքում նրանք ծանոթացել էին Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, ինչպես նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |