ԶԼՄ-ներ. «Ռուսգիդրոն» քննարկել է հայկական ակտիվները վաճառելու հնարավորությունը24 նոյեմբերի 2015 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «ՌուսԳիդրո» ընկերության նոր ղեկավարը Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ պատրաստ է ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից. առաջին հերթին կարող է վաճառքի հանվել 3 էներգամատակարարող ընկերություն: Ըստ «Կոմերսանտի», հոլդինգը քննարկել է հայկական ակտիվների` Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի վաճառքի հնարավորությունը, թեև այն չի համարվում ոչ պրոֆիլային սեփականություն: Նշվում է, որ այժմ «ՌուսԳիդրոյի» ակտիվները շուկայում ավելի էժան են, քան նախկինում: Սևան-Հրազդան կասկադը ՀԷԿ-երի համալիր է, որոնք էներգետիկ և ջրատնտեսական նպատակներով օգտագործում են Սևանա լճի ջրի արհեստական թողքերը և Հրազդան գետի բնական հոսքը: Կասկադը փոխանցվել է «Ինտեր ՌԱՕ»-ին 2003-ին` ԱԷԿ-ի վառելիքի համար Հայաստանի կուտակած պարտքի դիմաց: Ավելի ուշ կասկադը փոխանցվեց ռուսական «ՌուսԳիդրո»-ին: ՀԷԿ-ի հզորությունը 521 մՎտ է, արտադրատեխնիկական ներուժը` մոտ 500 մլն կՎտչ, ինչը կազմում է երկրի ներքին սպառման մոտ 10 տոկոսը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |