IFC Markets-ն ինովացիոն ֆինանսական գործիք կներկայացնի Լոնդոնի համաժողով23 նոյեմբերի 2015 - 19:05 AMT PanARMENIAN.Net - 2015-ի նոյեմբերի 26-27-ը Լոնդոնում տեղի կունենա CFA (Chartered Financial Analyst) ինստիտուտի ամենամյա Եվրոպական ներդրումային համաժողովը, որի ժամանակ IFC Markets ընկերությունը կներկայացնի իր ինովացիոն ֆինանսական գործիքը՝ GeWorko-ն։ Այս մասին հայտնում է IFC Markets կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը: Մեթոդի համահիմնադիրներն են IFCM Group ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Օդաբաշյանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արտավազդ Կարդաշյանը։ Ըստ հեղինակների՝ GeWorko մեթոդի յուրահատկությունը նրանում է, որ նրա շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել և ֆինանսական շուկաներում ներդրում կատարել տարատեսակ ակտիվներից բաղկացած պորտֆելներով, որոնք համադրելով հնարավոր է տեսնել մեկի արժեքորոշիչը մյուսի նկատմամբ։ Պորտֆելները կարող են բաղկացած լինել արժույթներից, տարբեր շուկաների արժեթղթերից, ինդեքսներից, ապրանքներից։ Մեթոդն իր տեսակով նման է արտարժութային շուկայում իրականացվող գործարքների գաղափարին, երբ մի ակտիվն արժենշվում է մեկ ուրիշով։ Պորտֆելային ներդրումն, այս տեխնոլոգիայի համաձայն, իրականացվում է երկու պորտֆելի հիման վրա, այսինքն՝ մի պորտֆելը հանդես է գալիս որպես բազային մաս, իսկ մյուսը՝ արժեքորոշիչ։ GeWorko մեթոդը մշակվել է պրոֆեսիոնալ թրեյդերների համար, որոնք ներդրումային գործարքներ իրականացնելիս լրացուցիչ վերլուծության կարիք ունեն։ Ներկայումս այս մեթոդը կիրառելի է միայն NetTradeX առևտրային հարթակում։ CFA ինստիտուտի համաժողովին, որը նվիրված է տարածաշրջանում 2015 թվականի առավել արդիական տնտեսական զարգացումներին, կմասնակցեն աշխարհի 54 երկրից պատվիրակություններ՝ Եվրոպայի առաջատար պորտֆելային մենեջերներ, վերլուծաբաններ, ներդրողներ և տարբեր ընկերությունների ղեկավարներ։ CFA (Chartered Financial Analyst – դիպլոմավորված ֆինանսական վերլուծաբան) ինստիտուտը, որը ստեղծվել է 1962 թվականին, պրոֆեսիոնալ ներդրողների համաշխարհային ասոցիացիա է։ Ինստիտուտը ֆինանսների և ներդրումների ոլորտում շնորհում է աշխարհի ամենահեղինակավոր հավաստագիրը։ CFA ինստիտուտի կենտրոնական գրասենյակները գտնվում են Նյու Յորքում, Լոնդոնում, Հոնգկոնգում, Մումբայիում և Շարլոտսվիլում (ԱՄՆ)։ 2014 թվականի դրությամբ՝ ասոցիացիայի կազմում են գտնվում 120. 000 ներդրողներ և ֆինանսիստներ։ IFCM Group-ն ընկերությունների խումբ է, որն ավելի քան 10 տարի զբաղվում է ֆինանսական տեխնոլոգիաների բնագավառում նոր և արդյունավետ նախագծերի մշակմամբ և իրագործմամբ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |