Փարիզում պայթուցիկներով բաճկոն են գտել![]() 24 նոյեմբերի 2015 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Պայթուցիկներով բաճկոն է հայտնաբերվել Փարիզի հարավում, երբ հավաքարարները մաքրում էին փողոցը: Ֆրանսիայի իշխանությունները, հիմնվելով լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքների վրա, հայտնում են, որ նմանատիպ բաճկոններ գործի են դրվել նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |