Պուտին. Սու-24-ի խոցումը սատարում է ահաբեկիչներին, հետևանքները ռուս-թուրքական հարաբերությունների համար լուրջ կլինեն24 նոյեմբերի 2015 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում, որտեղ նա հանդիպում էր Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի հետ: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: «Այս իրադարձությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից: Անշուշտ, մեր զինվորականները հերոսական պայքար են մղում ահաբեկչության դեմ, կյանքը չխնայելով: Սակայն այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեզ հասցրեցին թիկունքից ահաբեկիչներին սատարողները»,-ասել է ՌԴ նախագահը: Պուտինը հավելել է, որ Սու-24-ը գրոհի է ենթարկվել Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա, իսկ կործանվել է 4 կմ հեռավորության վրա: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: «Մեզ հետ անմիջական շփում հաստատելու փոխարեն թուրքական կողմը, որքանով մեզ հայտնի է, դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին այս հարցի քննարկման համար, կարծես այդ մենք ենք խոցել իրենց ինքնաթիռը, ոչ թե իրենք` մերը»,-ասել է Պուտինը: Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման մասին կարևորագույն նորությունները ընթերցեք PAN-ի թարմացվող լուրերում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |