ՀՀ մարզերում անասնաբուժական 20 կենտրոն կհիմնվի![]() 24 նոյեմբերի 2015 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում շուտով կբացվի անասնաբուժական կենտրոն, որը տարածաշրջանի գյուղերի ֆերմերներային տնտեսություններին կմատուցի անասնաբուժական ծառայություն, կապահովվի դեղամիջոցներով, վերապատրաստումներ կկազմակերպի: Շենքն ամբողջությամբ պատրաստ է, մասնագետները պատրաստ են սպասարկել: Ծրագիրն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը: ԳԾԻԳ տնօրեն Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ կենտրոնների հիմնումը իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրով» (CARMAC) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Համաշախարհային բանկի կողմից: Մինչև 2020-ը հանրապետության 10 մարզում կգործի նման 20 կենտրոն, որոնց մի մասն արդեն գործում են կամ նախագծված են, գրում է Armtimes.com-ը: Միջազգային CARD ծրագրով Հայաստանում ստեղծվել են մի քանի անասնաբուժական կենտրոններ, իսկ Համաշխարհային բանկը այդ կենտրոնների թիվը ավելացնում է: Արդեն նման անասնաբուժական կենտրոններ են գործում Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, որից օգտվում են Ապարանի, Արագածի և Աշտարակի ֆերմերային տնտեսությունները: Տավուշի մարզի Բերդ քաղաքու կառուցվելիք կենտրոնի նախագծային աշխատանքներն ավարտվել են: Նախատեսված է նման կենտրոն հիմնել նաև Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում: Գագիկ Խաչատրյաի խոսքով՝ այս կենտրոնները մեծ առավելություն ունեն: Կենտրոններում աշխատում են հատուկ վերապատրաստում անցած անասնաբույժներ, որոնց հետ ուսուցում են իրականացրել արտասահմանից հրավիրված և տեղական մասնագետներ: Ուսուցումն իրականացվել է CARD Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի միջոցով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |