Թուրքիան կասեցրել է Պարագվայի հետ հարաբերությունները. Ցեղասպանության ճանաչումը՝ պատճառ![]() 25 նոյեմբերի 2015 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կասեցրել է երկկողմ հարաբերությունները Պարագվայի հետ ու սպառնում է բոյկոտել նաև այդ երկրի հետ առևտուրը, հայտնել է Asbarez-ը` մանրամասնելով, որ թուրքական կողմի նման դիրքորոշումը պայմանավորված է հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունմամբ, հայտնում է Tert.am-ը: Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը, ով ղեկավարում է նաև Պարագվայում և Ուրուգվայում թուրքական հյուպատոսարանները, օրինագծի առնչությամբ հանդիպել է Պարագվայի Սենատի արտաքին և միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոգադոյին` իր անհամաձայնությունն ու անհանգստությունը հայտնելով այդ հարցի վերաբերյալ: Հանդիպումից հետո Բոգադոն մանրամասնել է, որ Կարակասին առանձնապես անհանգստացրել է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած դեպքերը «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելը: Պարագվայցի պաշտոնյան միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը չի պարտադրում երկրի կառավարությանն ընդունել այն և դրա հիման վրա վարել արտաքին քաղաքականությունը: Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանն այս կապակցությամբ նշել է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց դեսպանի միջոցով աննախադեպ ճնշում են գործադրում, ինչպես նաև շանտաժի են ենթարկում Պարագվային։ Հոկտեմբերի 29-ին Պարագվայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության փաստը միաձայն ճանաչելու որոշում կայացրեց: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը»: Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |