ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սիրիայում ուղղաթիռի ու ևս մեկ զինծառայողի կորուստը (վիդեո) 24 նոյեմբերի 2015 - 22:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հաստատել է Սիրիայում խոցված Սւ-24 ինքնաթիռի անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ևս մեկ զինծառայող կորցնելու ու ուղղաթիռ կործանվելու մասին տեղեկությունները: Russia Today հաղորդմամբ, Մի-8 ուղղաթիռը խոցվել է հրազենային կրակով, ինչի հետևանքով ստիպված է եղել վայրէջք կատարել: Մարտի ընթացքում զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող ծովային հետևակի ստորաբաժանումից: Այնուհետև իրականացված գործողության արդյունքում ուղղաթիռի անձնակազմ ու որոնողափրկարարական ջոկատը տարհանվել են: Զինված խմբավորումները ոչնչացրել են ուղղաթիռն ականանետային կրակով: Ավելի վաղ խմբավորումներից մեկը տարածել էր ռուսական ուղղաթիռի ոչնչացման տեսագրությունը: Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման մասին կարևորագույն նորությունները ընթերցեք PAN-ի թարմացվող լրահոսում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |