CNN. Հայկական գորգագործությունը դարավոր ավանդույթ է (վիդեո)![]() PanARMENIAN.Net - CNN ամերիկյան հեռուստալիքը ռեպորտաժ է ներկայացրել հայկական գորգերի մասին: Երևանի «Վերնիսաժում» և Հայաստանում մասնավոր գորգարտադրողների մոտ նկարահանված ռեպորտաժում նշվում է, որ հայկական գորգագործությունը դարավոր ավանդույթ է, որը Հայաստանում կարևոր են համարում պահպանել նաև այսօր, հայտնում է Tert.am-ը: Չնայած ոչ ձեռքի աշխատանք գորգերն ավելի արագ և ավելի էժան կլինեին, այդ և այլ խնդիրներին՝ աղբյուրի գնահատմամբ հայկական գորգագործությունը բազմամիլիոնանոց բիզնես է: Նշվում է, որ ձեռքի արտադրանք հայկական գորգի 1 քմ-ի գինը կարող է հասնել մինչև $600: Տեսանյութում ներկայացված են հայկական գորգերի տարբեր նմուշներ` իրենց ամբողջ բազմազանությամբ: Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով կամ եկեղեցական հավաքածուները պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասի նվիրաբերել՝ փրկելու եկեղեցիները թալանից ու ավերումներից: Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |