Օլանդը կոչ է անում փակել թուրք-սիրիական սահմանը25 նոյեմբերի 2015 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը կոչ է արել փակել թուրք-սիրիական սահմանը: Ինչպես գրում է «Դոժդը», ըստ Օլանդի, դա անհրաժեշտ է ահաբեկիչների հոսքը Եվրոպա կասեցնելու համար: Ֆրանսիայի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ միասին աշխատել լուծելու համար փախստականների հարցը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն առաջարկել էր փոխել Ֆրանսիայի սահմանադրությունը, զրկելու համար քաղաքացիությունից այն անձանց, որոնք երկքաղաքացիություն ունեն և դատապարտվել են ահաբեկչության համար: Նոր սահմանադրությունն, ըստ նրա, պետք է արգելի երկքաղաքացիություն ունեցող և «ահաբեկչական սպառնալիք հանդիսացող» անձանց գտնվել Ֆրանսիայի տարածքում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |