Մեդվեդև. Բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի հետ խաթարվել են![]() 25 նոյեմբերի 2015 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գործողությունները, որը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը, խաթարեցին Ռուսաստանի և Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունները, այդ թվում տնտեսության և հումանիտար ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Այդ վնասը դժվար կլինի վերացնել»,-հավելել է ՌԴ վարչապետը: Ռուսաստանում Թուրքիայի դեսպանին խիստ նկատառում է արվել կործանված Սու-24-ի վերբերյալ, հայտնել են ՌԻԱ Նովոստիին ՌԴ ԱԳՆ-ում: Ռուսաստանը չի ակնկալում, որ ՆԱՏՕ-ն անաչառ կլինի Թուրքիայի կողմից խոցված Սու-24-ի հարցում, դաշինքն ակնհայտորեն թուրքական կողմին կսատարի, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Իրավիճակը շատ տագնապալի է: Չեմ կարծում, որ այստեղ ՆԱՏՕ-ից կարելի է անաչառ վերաբերմունք ակնկալել` ակնհայտ է, որ դաշինքը կսատարի իր դաշնակից Թուրքիային»,-ասել է Ռյաբկովը լրագրողներին: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչունելից մեկն, ըստ որոշ տվյալների զոհվել է, մյուսին գերեվարել են տեղաբնակ թուրքմենները: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |