Ռուսական կործանված Սու-24-ի օդաչուներից մեկը ողջ է և գտնվում է Ասադի բանակում25 նոյեմբերի 2015 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանրդ Օռլովը հաստատել է, որ թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուներից մեկը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի մարտիկների մոտ: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին, հայտնում է Reuters գործակալությունը: «Օդաչուներից մեկը, որը վիրավորվել էր պարաշյուտով իջնելիս, արդեն ցամաքում գազանաբար սպանվել է ջիհադականների կողմից…մյուսը կարողացել է փախչել և, ըստ վերջին տվյալների, գտնվում է սիրիական բանակի մոտ»,-ասել է դեսպանը: Ըստ նրա, օդաչուին պետք է տեղափոխեն Հմեյմիմ ավիաբազա, որտեղ տեղակայված է ռուսական օդուժը, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ, լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը Facebook-ի էջում հաստատել էր, որ հատուկջոկատայինները 2 ժամ զբաղվել են օդաչուին գրոհայինների թիկունք տեղափոխելով: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |