Այվազովսկու և հայերեն առաջին Աստվածաշնչի հոբելյանները՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում25 նոյեմբերի 2015 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը և աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ: Որոշումը կայացվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, նոյեմբերի 4-ից 18-ը տեղի ունեցած Գլխավոր կոնֆերանսի 38-րդ նստաշրջանի ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայաստանի կողմից ներկայացված «Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350 ամյակը» հայտը ստացել է Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությունը, իսկ Ռուսաստանի հետ համատեղ ներկայացված «Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտը՝ Իտալիայի աջակցությունը: 1998-ից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է ՀՀ կողմից ներկայացված 21 հոբելյանական տարեթիվ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |