Օհանյանը Սերբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է գերատեսչությունների գործակցությունը![]() 25 նոյեմբերի 2015 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի առանձնազրույցը, որից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-սերբական հարաբերությունները և կարևորել է գործակցության զարգացումը նաև պաշտպանական բնագավառում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետության պաշտպանական գերատեսչությունների միջև գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության բնագավառներում փոխգործակցության և պայմանագրային-իրավական դաշտում հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր: Երկկողմ հարաբերություններից զատ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Կողմերը միակարծիք են եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի ամրապնդման անհրաժեշտության առումով: Նույն օրը Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում գործադիրի կողմից հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջևպաշտպանության բնագավառում գործակցության մասին» համաձայնագրի կնքմանը։ Համաձայն նախագծի՝ նպատակն է կողմերի միջև պաշտպանության բնագավառում հաստատել գործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը: Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա, մասնավորապես հետևյալ ոլորտներում՝ պաշտպանական և անվտանգության քաղաքականության, ռազմատնտեսական համագործակցության, ռազմաիրավական ոլորտի գործակցության խաղաղապահ առաքելությունների և այլն։ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993-ի հունվարի 14-ին: 2011-ի ապրիլի 5-ին Բելգրադում ստարագրվել է համաձայնագիր երկու երկրների կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին: Նույն օրը ստորագրվել է համաձայնագիր կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |