Սու-24-ի փրկված օդաչու. Թուրքերը զգուշացում չեն արել և կապ չեն հաստատել26 նոյեմբերի 2015 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանից ոչ հեռու Սիրիայում թուրքերի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչու Կոնստանտին Մուրախտինը հայտնել է, որ թուրք զինվորականները չեն զգուշացրել անձնակազմին սահմանը խախտելու մասին, իսկ հրթիռը անսպասելի է գործարկվել: ՌԵՆ ՏՎ-ին տված հարցազրույցում Մուրախտինը, որը գտնվում է Լաթակիայի հիվանդանոցում, հայտնել է, որ «թուրքերը ոչ մի զգուշացում չեն արել և օդաչուների հետ կապ չեն հաստատել»: Ըստ նրա, հրթիռը, որը խոցել է ինքնաիթռը 6000 մ բարձրության վրա, իրենք չեն տեսել: Մուրախտինն ասել է, որ հրթիռը խոցել է ռմբակոծիչի պոչը: Ինչ վերաբերվում է թուրքական կողմի մեղադրանքներին օդային տարածքը խախտելու վերաբերյալ, Մուրախտինը լիովին բացառել է այդ հնարավորությունը: «Դա բացառված է, առավել ևս, որ մենք ընթանում էինք 6000 մ բարձրության վրա, եղանակը պարզ էր…Ամբողջ թռիչքը մինչ հրթիռի պայթյունը լիովին վերահսկվել է իմ կողմից»,-ասել է օդաչուն «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ: Օդաչուն նաև հայտնել է որ ողջ-առողջ է և դուրս գրվելուց հետո խնդրելու է հրամանատարությանը թողնել իրեն Հմեյմիմ բազայում` կատարելու համար ահաբեկչության դեմ պայքարին ուղղված առաջադրանքներ: Ըստ Մուրախտինի, նա դեռ «պարտք» ունի տալու զոհված հրամանատար Օլեգ Պեշկովի համար», հայտնում է ՌԲԿ-ն: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել: Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը: Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |