Սիրիայում ռմբակոծվել է թուրքական բեռնատարների շարասյունը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Սիրիայում, թուրքական սահմանից ոչ հեռու, ռմբակոծվել է թուրքական բեռնատարների շարասյունը, որը ապստամբների խմբավորումներից մեկի ուղեկցությամբ ուղևորվում էր դեպի Ազազ քաղաքը: Ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ոչնչացվել է 12 բեռնատար, հայտնում է Reuters-ը: BBC-ին Hurriyet-ի վրա հղումով մեջբերում է սիրիացի ապստամբների դաշտային հրամանատար Զեքերիա Քարսլիի խոսքը, ըստ որի շարասյունը ռմբակոծել են ռուսական ինքնաթիռները: Ավելի վաղ այդ շրջանին ավիահարվածներ էր հասցրել սիրիական օդուժը: «Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդ» կազմակերպությունը հայտնում է, որ ավելի վաղ ռուսական ավիացիան ռմբակոծել է Ազազի շրջանը: Շարասյունը գտնվում էր մոտ 5 կմ հեռավորության վրա Թուրքիայի հետ սահմանինց: Ռուսական զինվորականները դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են օդում: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |