«Ռոսնեֆտը» $40 մլն-ով ավտոլցակայանների ցանց է գնել Հայաստանում![]() 26 նոյեմբերի 2015 - 13:48 AMT PanARMENIAN.Net - «Ռոսնեֆտը» $40 միլիոնով (2,7 մլրդ ռուբլի) գնել է հայաստանյան «Փեթրոլ Մարկեթ» ավտոլցակայանների ցանցը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը ընկերության մամուլի հաղորդագրության վրա հղումով: «2015-ի օգոստոսին ընկերությունն ավարտել է «Փեթրոլ Մարկեթ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռք բերման գործարքը, այդ ընկերությանն են պատկանում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ավտոլցակայանների ցանցն ու նավթագազային տնտեսությունը»,-ասվում է զեկույցում: Ռուսական նավթամթերքն ըստ 2013-ին ստորագրված պայմանագրի արտահանվում է Հայաստան առանց արտահանման տուրքի: Բացի այդ, չեն հարկվում նաև ՌԴ-ից Հայաստան ներմուծվող գազն ու անմշակ ալմաստները: 2014-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 324 հազար տոննա չմշակված նավթամթերք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |