€75 մլն-ի վարկ` Վեդիի ջրամբարի շինարարությանը26 նոյեմբերի 2015 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կկնքվի 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել համաձայնագրի կնքմանը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: «Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ», - ասել է նախարարը, մեջբերում է Panorama.am-ը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հայտնել է, որ Կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ տեխնիկական աշխատանքներն արագ կազմակերպել՝ փետրվար-մարտ ամիսներին շինարարությունն սկսելու համար: 2016-ին նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա մոտ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաև համակարգի առավել արդյունավետ գործունեությանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |