Գործադիրը «Ֆերոն» ՍՊԸ-ին զենքի արտադրության լիցենզիա է տրամադրել

Գործադիրը «Ֆերոն» ՍՊԸ-ին զենքի արտադրության լիցենզիա է տրամադրել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում «Ֆերոն» ՍՊԸ-ին տրամադրել է զենքի արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով: Ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ:

«Այդ ամենը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա», նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, գրում է Panorama.am-ը:

ՀՀ ՊՆ-ի հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումներն ու զարգացումը:

Որոշման նախագծի ընդունումով կկարգավորվեն ընկերության և Հայաստանի գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

«Ֆերոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---