ՏՄՊՊՀ-ն Հարավկովկասյան երկաթուղում չարաշահումներ է գտել![]() 26 նոյեմբերի 2015 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը չարաշահումներ է բացահայտել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում: ՏՄՊՊՀ-ն համապատասխան փաթեթ է ուղարկել տրանսպորտի և կապի նախարարություն, և քանի որ ընկերությունը ռուսական է, այդ փաթեթը ուղարկվել է նաև Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն, որը խոստացել է ուսումնասիրել խնդիրը և անհրաժեշտության դեպքում վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նկատմամբ: ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ չափի տուգանքների մասին է խոսքը, Շաբոյանը նշել է, որ այս պահին չի կարող ասել, կարող է բարձրաձայնել խնդիրների մասին, դրանք են` գնումների օրենսդրության պահանջների խախտումներ, ընթացիկ ծախսերի չարաշահումներ, որոնք ներառվում են ներդրումների մեջ, մինչդեռ` դրանք ներդրումներ չեն կարող համարվել, գրում է Yerkir.am-ը: Նրա խոսքով՝ ընթացիկ ծախսերը ներառելով ներդրումների մեջ` փորձ է արվում ուռճացնել դրանց մասը, որովհետև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պարտավորություններ ունի` կատարել ներդրումներ: «Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում` առանց համաձայնեցնելու պետական լիազոր մարմնի հետ: Կան ոչ պիտանի վագոններ, որոնք վաճառվում են վրացական ընկերություններին շատ ավելի էժան գնով, քան վաճառում են հայկական կողմին և այլն»,- ասել է Շաբոյանը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |