Ոստիկանության և կրոնավոր շիաների բախումներ Ադրբեջանում. 8 զոհ կա27 նոյեմբերի 2015 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ադրբեջանական ոստիկանությունը գործողություն է իրականացրել Բաքվի մերձակա Նարդարան ավանում՝ նամազի ժամանակ ձերբակալելով աստվածաբան Թալե Բագիրզադեին: Բագիրզադեի ձերբակալությունը դժգոհություն է առաջացրել ավանի բնակիչների շրջանում, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Բախումները վերածվել են փոխհրաձգության ինքնաձիգների կիրառմամբ՝ սպանվել է 8 մարդ, որից 4-ը՝ ոստիկան, գրում է «Վեստին»: Մուտքը ավան արգելափակված է ոստիկանության կողմից: Ուժեղացված հսկողության տակ է վերցված նաև Սաբունչիի քաղաքային հիվանդանոցը, ուր տեղափոխվել են բախման ժամանակ վիրավորվածները: Նարդարանը Բաքվին մերձակա ավան է՝ քաղաքի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա է: Այստեղ ապրում են կրոնավոր շիա մահմեդականները: Ադրբեջանի իշխանությունների և նարդարանցիների միջև պարբերաբար խնդիրներ են առաջնում: Թալե Բագիրզադեն ձերբակալվել էր նաև 2013-ին՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, նրա ձերբակալությունն այն ժամանակ էլ բախումների պատճառ դարձավ ոստիկանների և բնակիչների միջև: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |