ՀՀ-ն ու Նորվեգիան վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր կստորագրեն![]() 26 նոյեմբերի 2015 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը նոյմբերի 26-ի նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար: Նոյեմբերի 25-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ու Բրազիլիայի միջև վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը: Երկու երկրների քաղաքացիներն ազատվում են վիզա ձեռք բերելու անհրաժեշտությունից, եթե գտնվելու են երկրում ոչ ավել, քան 90 օր: Ժամկետը կարող է երկարացվել ևս 90 օրով, եթե երկրում գտնվելու ընդհանուր տևողությունը տարվա ընթացքում 180 օրը չի գերազանցում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |