ՄՃԽ. Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը հազիվ թե կոնկրետ քայլեր ձեռնարկվեն

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) չի նախատեսում նոր զեկույցներ հրապարակել Լեռնային Ղարաբաղի մասին, քանի որ վերջին ժամանակներս իրավիճակն այնտեղ չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի նախագծի Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, 2007 թվականին խումբը նոր զեկույց կնախապատրաստի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մինսկում կայանալիք հանդիպմանը, Սաբինա Ֆրեյզերը նշել է, որ հանդիպումն անցնում է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: «Դժվար է ենթադրել, որ ինչ-որ կոնրետ քայլեր կարող են ձեռնարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով»,-նշել է նա: «Նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը վճռական չեն փոխզիջումների հասնելու հարցում, իսկ ամենակարեւորը` չեն նախապատրաստել հանրությանը նման փոխզիջումների հնարավորությանը: Եթե գործը հասնի մինչեւ սկզբունքների համաձայնեցում, ապա նախագահները պետք է բացատրեն ժողովրդին դրանց էությունը, ինչու էլ կարեւոր է փոխզիջման հասնելը»,-ընդգծել է Ֆրեյզերը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---