Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան. ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարար ակտիվություն չի դրսեւորում28 նոյեմբերի 2006 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Վերջերս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լճացում է նկատվում: Դա մտահոգիչ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մի գործընթաց է թվում, որ երկար ժամանակ սպասում է իր լուծմանը, սակայն կախման մեջ է գտնվում այլ հարցերից: Այդ մասին հայտարարել է Բաքվում եւ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, Ռազմավարական հետազոտությունների եվրասիական կենտրոնի ղեկավար Ֆարուկ Լագօղլուն: «Իրականում, որոշ ժամանակ անց այդ խնդիրը չի փոքրանում, այլ լճանում է: Ուստի հարկավոր է դինամիզմ ներմուծել այդ գործընթաց, ինչը կարող են անել մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Ըստ իս, լճացումը, որ վերջերս նկատվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, օգտակար չէ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի համար»,-նշել է նա: Լագօղլուն գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարար ակտիվություն չի դրսեւորում: Նա նշել է, որ ժամանակին Թուրքիան ջանում էր ակտիվ եւ դինամիկ դերակատարություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբում: «Սակայն, քանի որ մեր երկիրը եղբայրական է միայն Ադրբեջանի համար եւ կապված Հայաստանի հայտնի վերաբերմունքի հետ մեր հանդեպ, Մինսկի խմբում երբեմն լսում էին մեզ, երբեմն` ոչ: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան նախաձեռնությունն իրենց ձեռքն առան, Թուրքիան գոհանում է միայն տեղեկություններ ստանալով առկա գործընթացների վերաբերյալ: Թեեւ մեր երկիրը բավականին նախաձեռնող է եղել, մեզ բավարար չափով չեն լսել»,-ընդգծել է դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |