Ոստիկանության դիտորդներն այցելել են ԱԱԾ ձերբակալած անձանց. Նրանցից մեկը հացադուլ է սկսել27 նոյեմբերի 2015 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբն այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված ձերբակալված և տվյալ ՁՊՎ-ում պահվող 18 ձերբակալվածի հետ: Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են: Ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չուներ թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ: Դիտորդական խմբի կողմից որոշ իրավունքների մասին տեղեկացվել է ձերբակալվածներին, որոնց մասին իրազեկված չէին: Միաժամանակ, ձերբակալվածներից Գ. Ջ-ն հայտնել է, որ սնունդ չի ընդունում և հացադուլ է հայտարարել: Դիտորդական խումբը պարզել է, որ Գ.Ջ-ն հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում և պահանջ չի ներկայացրել: Դիտորդները նրան բացատրել ել, որ ՁՊՎ-ի վարչակազմին պետք է դիմում և պահանջ ներկայացնել հացադուլի վերաբերյալ: Դիտորդական խումբը միաժամանակ ցանկացել է պարզել հացադուլ հայտարարելու պահանջը, ձերբակալված Գ.Ջ-ն հայտնել է, որ դիմումը ներկայացնելուց առաջ պահանջը կհստակեցնի և կներկայացնի: Միաժամանակ դիտորդական խումբը պարզել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելված էր թե՛ տեսակության և թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելու իրավունքները: Դիտորդական խումբը տվյալ ձերբակալվածներին ՁՊՎ-ում պահելու ընթացքում կպահի իր ուշադրության կենտրոնում և կփորձի տեղեկություններ հաղորդել: Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավարի՝ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նոյեմբերի 27-ին տեղեկացրել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը բավարարել է իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը, գրում է Tert.am-ը: Կարդացեք նաև՝ ԱԱԾ. Զինված խմբի թիրախում քաղաքացիներ ու պետգործիչներ էին ԱԱԾ-ն հրապարակել է հանցագործներից առգրավված ռազմամթերքի ցանկը. Հանցախմբում 17 անդամ կար (վիդեո) Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |