Քոչարյանը, Ալիեւն ու Պուտինը, ամենայն հավանականությամբ, նոր հանդիպման մասին կպայմանավորվեն` նույն ձեւաչափով

PanARMENIAN.Net - Մինսկի երկկողմանի գագաթնաժողովների շարքում, չհաշված ՌԴ-Վրաստան հնարավոր հանդիպումը, առավել մեծ հետաքրորություն է առաջացնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով, որը կանցնի Վլադիմիր Պուտինի «հովանու ներքո»: Ինչպես գրում է «Կոմերսանտը», «Երեւանում չեն թաքցնում, որ, ըստ էության, հենց դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մինսկ»: «Իսկ Բաքվում ասում են, որ հանդիպումը կարող է արդյունքներ բերել, «եթե նախագահ Պուտինը անհրաժեշտ ճնշում գործադրի նախագահ Քոչարյանի վրա»: Այդ դեպքում, ինչպես գտնում է ադրբեջանցի փորձագետները, Իլհամ Ալիեւը կարող է համաձայնել Մոսկվայի պահանջի հետ Բաքվի նկատմամբ` չօգնել Վրաստանին գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում»,- գտնում է հոդվածի հեղինակը:



Սակայն, հրատարակության կարծիքով, Ադրբեջանի նախագահին ավելի շատ հուզում է ՌԴ կառավարության վերջերս ընդունած որոշումը` մանրածախ առեւտրի ասպարեզում արտասահմանցիների թվաքանակի կրճատման վերաբերյալ, ինչը հարյուր հազարավոր ադրբեջանցիներին սպառնում է եկամտի կորստով: «Խնդիրների այդ մեծ կծիկը Մինսկում այսօր իհարկե չի լուծվի: Եւ երեք նախագահները, ամենայն հավանականությամբ, նոր հանդիպման մասին կպայմանավորվեն` նույն ձեւաչափով, այս անգամ Մոսկվայում»,- հաղորդում է թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---