ԶԼՄ. Փարիզի ահաբեկիչներից մեկը հավանաբար Սիրիայի ճանապարհին է27 նոյեմբերի 2015 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներից մեկը՝ բելգիացի Սալահ Աբդեսլամը, փախել է Սիրիա: Այդ մասին հայտնում է բելգիական Het Laatste Nieuws թերթը: Սալահ Աբդեսլամն այժմ հավանաբար Սիրիայի ճանապարհին է՝ միակ տեղը, որտեղ նա անվտանգության մեջ կարող է լինել։ Մինչ իր փախուստը նա եղել է Բրյուսելի Սխարբեկ բնակավայրում, Lenta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը: Թերթը նշում է, որ քննիչները պատրաստ չեն տեղեկատվություն տրամադրել իրենց աշխատանքի կոնկրետ արդյունքների վերաբերյալ, սակայն նրանք կարծում են, որ ահաբեկիչն օգտվել է Եվրոպայում աջակիցների ցանցից։ Նրանք օգնել են նրան թաքնվել և ճանապարհն անցնել բեռնատար ինքնաթիռներով։ Սալահ Աբդեսլամի անունով է գրանցվել Volkswagen Polo ավտոմեքենայի վարձույթը, որը գտել են հարձակման ենթարկված «Բատակլան» համերգասրահի հարևանությամբ։ Նա կրակ է բացել Փարիզի կենտրոնում գտնվող սրճարանի վրա, որի մոտակայքում իրեն պայթեցրել է իր եղբայրը՝ Իբրահիմը: Associated Press գործակալության հաղորդմամբ՝ ահաբեկչություններից հետո ոստիկանությունը կանգնեցրել է Աբդեսլամի և ևս երկու տղամարդու մեքենան Բելգիայի սահմանի մոտակայքում, սակայն փաստաթղթերը ստուգելուց հետո նրանց բաց են թողել: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |