Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱԱ-ում28 նոյեմբերի 2015 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի տղամարդանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտում գրավել է 5-րդ հորիզոնականը: Պոկոմ վարժությունում հայ ծանրորդը նախ պոկել է 180 կգ, այնուհետ գլխավերևում պահել186 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ նա չի բարձրացրել 191 կգ: Մարտիրոսյանը այս վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ չի բարձրացրել 216 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվել է գլխավերևում պահել 216 կգ: Երկամարտի՝ 402 կգ արդյունքով Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել ղազախ Ալեքսանդր Զայչիկովը: Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ): Նոյեմբերի 24-ին Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ նվա-ելով փորք բրոնզե մեդալ: Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկել է 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացում նա չկարողացավ բարձրացնել 167 կգ, սակայն երրորդ մոտեցումով բարձրացրել է 167 կգ ծանրաձողը և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ, սակայն երկրորդի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրեց 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Կարապետյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով է զիջել բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ղազախ Նիջադ Ռահիմվը, ով երկամարտում գրանցել է 372 կգ արդյունք: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |