ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը՝ Թուրքիայի կառավարության ծրագրում28 նոյեմբերի 2015 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցումը շարունակում է արտաքին քաղաքական գերակայությունը լինել, որը որպես ռազմավարական նպատակ՝ ոչ թե այլընտրանք է դիտվում արտաքին քաղաքականության այլ ուղղություններին, այլ լրացնող և ամբողջացնող գործոն: Ըստ այդ ծրագրի՝ Թուրքիան շարունակելու է տեսլականի վրա հիմնված բազմաշերտ ու բազմակողմ արտաքին քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում ու ուղղություններով: Արտաքին քաղաքական առաջնահերթություններից է բանակցային ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի կարգավորումը և միջազգային հանրության շարքում Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքների ամրագրումը, գրում է Panorama.am-ը: Ծրագրում նշվել է նաև Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության մասին: Ըստ դրա՝ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ։ «Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ շահերի և գործակցության կայացմանը միտված բազմակողմ քայլերի պատրաստակամություն, արդար հիշողության հայեցակարգին չհակասող, պատմական ուսումնասիրության վրա հիմնված հեռատեսություն մեր նախաձեռնություններին ընդառաջ։ Կովկասում խաղաղության, կայունության ու բարօրության մթնոլորտի հաստատումը հնարավոր է միայն այդ ճանապարհով», - ասված է ծրագրում: Կարևորվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ազդեցիկ ու բազմակողմ քաղաքականությունը, տարածաշրջանում հակամարտությունների ու ճգնաժամերի լուծման ուղղությամբ ջանքերի գործադրումը, Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման, Իրաքում քաղաքական կայունության և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերի շարունակումը: Շարունակվելու են դաշնակից ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների հարցով փոխադարձ շահերի ու վստահության մթնոլորտում համագործակցությունը: Ռուսաստանը դիտվում է որպես «կարևոր գործընկեր և տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից կարևոր դերակատար, ում հետ հարաբերությունների դինամիկան կապվածէ լայն աշխարհագրության հետ, որի կենտրոնում գտնվում է Թուրքիան: Կառավարության ծրագրում ասված է. «Թուրքիան ջանքեր է գործադրելու առաջիկա ժամանակաշրջանում Ռուսաստանի հետ հատկապես էներգետիկ և տնտեսական ոլորտում փոխադարձ զգայունությունների հարգման ու համատեղ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոյեմբերի 24-ին հրապարակել է նոր կառավարության կազմը՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից դրա հաստատումից հետո: փոխվարչապետ է նշանակվել ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիշմեքը, մյուս փոխվարչապետի պաշտոնը պահպանել է Թուղրուլ Թյուրքեշը, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը նշանակվել է էներգետիկայի նոր նախարար, Վոլքան Բոզքըրը կրկին նշանակվել է Եվրամիության գործերով նախարար, Մևլութ Չավուշօղլուն վերադարձել է արտգործնախարարի պաշտոնին, որը ժամանակավոր կառավարության կազմում զբաղեցնում էր Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Վերջին տասնամյակում մի շարք առանցքային, այդ թվում՝ փոխվարչապետի, արտգործնախարարի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնները զբաղեցրած Ալի Բաբաջանը Թուրքիայի նոր կառավարությունում ընդգրկված չէ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |