Մինսկում սկսվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները

PanARMENIAN.Net - Մինսկում` Ռուսաստանի դեսպանատանը, սկսվել է Հայաստանեի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հանդիպմանը ներկա են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարով: Ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայանալու է նախագահների առանձնազրույցը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---