ԱՊՀ երկրների նախագահները չեն կարողացել պայմանավորվել սահմանների վերաբերյալ հարցում

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների նախագահները չեն կարողացել պայմանավորվել պետական սահմանների իրավապայմանագրային ձեւակերպման մասին Համագործակցության երկրների նախագահների նախագծի շուրջ: Այդ մասին հաղորդել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, ամփոփելով Մինսկում նեղ շրջանակներում կայացած ԱՊՀ երկրների նախագահների հանդիպման արդյունքները: Նրա խոսքերով, երկրների ղեկավարները ԱՊՀ արդյունավետության բարձրացման հարցերով բարձր մակարդակի խմբի զեկույցի հիման վրա լայն քննարկում են անցկացրել Համագործակցության կատարելագործման եւ բարեփոխման եւ նրա զարգացման հեռանկարների թեմայով: ԱՊՀ պետությունների ղեկավարները քննարկել են Ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համագործակցության ակտիվացման մասին ԱՊՀ մասնակից երկրների նախագահների եւ ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի հայտարարություններին վերաբերող հարցեր: Այդ հարցերի առնչությամբ ընդունվել են համապատասխան որոշումներ, հաղորդել է Վլադիմիր Ռուշայլոն, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---