ԵՄ-ն և Անկարան պայմանավորվել են փախստականների հարցում. Թուրքիան միլիարդներ կստանա և առանց վիզայի ռեժիմ30 նոյեմբերի 2015 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է առնվազն 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային իր տարածքում փախստականներին տեղավորելու համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան դրույթն առկա է Բրյուսելում կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ամփոփիչ նախագծում: «Երկու կողմերն այս պահից ի վեր կսերտացնեն գործակցությունը միգրանտների հարցում, որոնց հարկավոր չէ միջազգային պաշտպանություն` կանխելով նրանց մուտքը Թուրքիայի և ԵՄ տարածք, հաշվի առնելով երկկողմ պայմանավորվածություններն ապօրինի միգրանտներին հանձնելու և միջազգային պաշտպանության կարիք չունեցող ներգաղթյալներին իրենց ծագման երկիր վերադարձնելու հարցում»,-ասվում է փաստաթղթում: Բանակցությունների ընթացքում քննարկվել է ԵՄ և Թուրքիայի միջև մուտքի արտոնագրերի վերացման հնարավորությունը, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ազատ մուտքը Շենգենի գոտի Թուրքիայի քաղաքացիների համար իրողություն կդառնա 2016-ի աշնանը, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, մասնավորապես, եթե հետ ընդունի բոլոր ապօրինի ներգաղթյալներին, որոնք ապաստան ստանալու իրավունք չունեն և ժամանել են երրորդ երկրներից: Բացի այց, Բրյուսելը կարագացնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Ըստ ԵՄ սահմանային «Ֆրոնտեքս» գործակալության տվյալների, 2015-ի առաջին 9 ամսում Եվրամիության տարածք է մուտք գործել 1,2 մլն ներգաղթյալ` 4 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |