ԶԼՄ-ներ. Կարգելվի թուրքական մրգի, բանջարեղենի, մսի և այլ մթերքների ներմուծումը Ռուսաստան30 նոյեմբերի 2015 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը պատրաստ է արգելել սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից, հայտնում է «Իզվեստիան»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Նախագահը հանձնարարել է կառավարությանը պատրաստել թուրքական արտադրության ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը ՌԴ կսահմանափակվի, ինչպես նաև թուրքական ընկերությունների այն աշխատանքների և ծառայությունների ցուցակը, որոնց գործունեությունը կարող է արգելվել: Ցանկն «Իզվեստիային» է տրամադրել ՌԴ գյուղնախարարությանը մոտ աղբյուրը: Թուրքիայի ագրեսիային ի պատասխան տնտեսական միջոցների ամբողջական կառավարական ցանկը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ չի կարող չսատարել կառավարությանը: «Հարկավոր է ապահովել թուրքական առաքումների փոխարինումը` դա հնարավոր է: Առաջինը` արևմուտքի պատժամիջոցների «շնորհիվ» մենք կարողացանք արագ ավելացնել սեփական արտադրությունը: Եվ հետո` մեկ տարում մենք բավականին ընդլայնել ենք ներմուծումների աշխարհագրությունը»,-ասել են «Ռոսսելխոզնադզորում»: Անասնաբուժական ծառայությունն արդեն հայտնել է Իրանից պանրի և կաթնամթերքի ներմուծման ընդլայնման մասին: Վերջին շաբաթում առաքումների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Վիետնամի, Ուրուգվայի, Արաբալն Էմիրությունների հետ: Բացի սննդամթերքից, սահմանափակումները կարող են տարածվել նաև տեքստիլի վրա: 2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից: 2015-ի 9 ամսում արտահանումը ՌԴ-ից Թուրքիա կազմել է 15 մլրդ դոլար, ներմուծումը` 3 մլրդ դոլար: Ռուսաստանը Թուրքիայից հիմնականում միրգ ու բանջարեղեն է ներկրում, 9 ամսում ներկրվել է $748 մլն ապրանք: Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել էր, որ թուրքական գյուղմթերքի մոտ 15 տոկոսը չի համապատասխանում ռուսական նորմերին: Ըստ Տկաչովի, խախտումներ են հայտնաբերվել նաև մրգերոմ և բանջարեղենում` գերազանցված է պեստիցիդների, նիտրատների և նիտրիտների թույլատրելի քանակը: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Photo: AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |