Հռոնի պապը կհանդիպի Կոնստանդինոպոլսի Հայոց պատրիարք Մութաֆյանի հետ

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հանդիպումը Կոնստանդինոպոլսի Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հետ տեղի կունենա նոյեմբերի 30-ին 17:00-ին Ստամբուլի ժամանակով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ստամբուլի հայկական «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հատեջյանը: Նրա խոսքերով, հանդիպումը մեկ ժամ կտեւի: «Հանդիպման մանրամասները հայտնի կդառնան ուշ երեկոյան»,-նշել է Հատեջյանը:



Հիշեցնենք, որ Հռոմի պապի Թուրքիայում ընթացող այցի ժամանակ նախատեսվում են նրա հանդիպումները Թուրքիայի քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հուդայական եւ քաղդեական առաջնորդների հետ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---