Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը30 նոյեմբերի 2015 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Չնայած վերջին տարիներին գրանցված և «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից առաջիկա ձմռան համար կանխատեսվող բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ չի բացառվում, որ առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Չպետք է մոռանալ, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16 ցրտերին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում արդեն կորուստներն անխուսափելի են: Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգտվելով ներկայիս բարենպաստ եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բարձր բերքի ստացման համար: Նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է լրագրողներին, որ սպասվում է համեմատաբար տաք ձմեռ: «Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով: Հունվարին և փետրվարի այն բարձր կլինի կրկին մեկ աստիճանով, Շիրակում և Արարատյան դաշտավայրում՝ մինչև երկու աստիճանով: Նշված երեք ամիսներին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի», - ասել է Սուրենյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |