ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 10 ամսում նվազել է 20,4%-ով30 նոյեմբերի 2015 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $3 900,9 մլն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,4%-ով: Այս տվյալները հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության կայքում: Ըստ պաշտոնական տվյալների, արտահանումը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է $1 223,4 մլն` նվազելով 2,2%-ով, իսկ ներկրումը` $2 677,5 մլն` նվազելով 26,6%-ով: Արդյունքում արտաքին առևտրաշրջանառության բացասական բալանսը կազմել է $1 454 մլն: ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու շրջանում կազմել է մոտ $1 149,8 մլն` 29,5%: Նվազումը կազմել է 17,3%, ընդ որում առևտուրը Ռուսաստանի հետ կազմել է $989,7 մլն ` նվազելով 14,8%-ով: Ուկրաինայի հետ առևտրի ցուցանիշը $106,1 մլն է` անկումը 37,1%, Բելառուսի հետ` մոտ $26,1 մլն`անկումը 19,5%: ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ $998,6 մլն` 25,6%, այստեղ անկումը հասնում է 24,3%-ի, իսկ մյուս երկրների հետ` $1 752,5 մլն` 44,9%, անկումը` 19,9%, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ըստ վիճակագրական տվյալների, արտահանման ամենամեծ ծավալները գրանցվել են հետևյալ ոլորտներում. լեռնահանքային արդյունաբերություն` մոտ $387,3 մլն (աճը`23%), պատրաստի սննդամթերքի արտադրություն` $244 մլն (անկումը`10,7% ), ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտադրություն` մոտ $192,8 մլն (անկումը`24,2% ): Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրական տվյալների, 2015-ի հունվար-հոկտեմբերին ներմուծվել են հիմնականում հետևյալ ապրանքատեսակները. լեռնահանքային արտադրություն` $561,3 մլն (անկումը` 19,1%), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` $321,7 մլն (անկումը` 31,7%), պատրաստի սննդամթերք` $263,2 մլն (անկումը` 12,4%), քիմիական արտադրություն` $243,6 մլն (անկումը` 16,3%): Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |