Իրաքցի պատգամավոր. ԻՊ-ն միլիոնավոր դոլարների շահույթ է ստանում Թուրքիայի սև շուկայում նավթի վաճառքից

Իրաքցի պատգամավոր. ԻՊ-ն միլիոնավոր դոլարների շահույթ է ստանում Թուրքիայի սև շուկայում նավթի վաճառքից

PanARMENIAN.Net - Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը միլիոնավոր դոլլարների շահույթ է ստանում Թուրքիայի սև շուկայում նավթի վաճառքից: Այս հայտարարությունն արել է Իրաքի խորհրդարանի անդամ և անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մավաֆաք ալ Ռուբային ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Իրաքցի պատգամավորը նաև հայտարարել է, որ Սիրիայում վիրավորված ահաբեկիչները բժշկական օգնություն են ստանում Թուրքիայում:

«Վերջին ութ ամիսներին ԻԼԻՊ-ին հաջողվել է վաճառել մոտ 800 մլն ԱՄՆ դոլարի նավթ թուրքական սև շուկայում: Դա իրաքյան, սիրիական նավթն է, որը Իրաքից և Սիրիայից բեռնատարներով տեղափոխվում է Թուրքիայի սահման և վաճառվում միջազգային գների կեսի չափով», -ասել է իրաքցի խորհրդարանականը, գրում է Panorama.am-ը:

«Այն գումարները, որ գոյանում են թուրքական սև շուկայում իրաքյան և սիրիական նավթի վաճառքից ԻԼԻՊ-ի գործողությունների թթվածինն են: Երբ դա կտրվի, ԻԼԻՊ-ը շնչահեղձ կլինի»,-եզրահանգել է Մավաֆաք ալ Ռուբային:

Կարդացեք նաև՝ Սիրիացի նախարար. Սու-24-ը խոցվել է Էրդողանի որդու շահերից ելնելով

Պեսկով. ՌԴ-ն տեղեկություններ ունի Էրդողանի որդու նավթային շահերի մասին

Թուրքիայում հարցվածների 8%-ը համակրում է ԻՊ-ին

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---