Թուրքիան դժվարացրել է ՌԴ նավերի անցումը Բոսֆորի նեղուցով30 նոյեմբերի 2015 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ի առավոտից ռուսական դրոշով նավերի համար բարդություններ են առաջացել Բոսֆորի նեղուցն անցնելիս, որը միացնում է Սև ծովն ու Մարմարա ծովը: Այդ մասին հայտնել է ՌԴ Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը: Ըստ marinetraffic.com համակարգի, որն առցանց հետևում է նավերի ընթացքին, նոյեմբերի 29-ին ռուսական նավերը զիգզագներով և շրջապտույտներով են ընթացել` երկար սպասելով նեղուց մտնելու թույլտվության, հայտնում է Korrespondent-ը: Այլ երկրների նավերի ընթացքը սովորականից չի տարբերվել: Ավելի ուշ` նոյեմբերի 29-ի երեկոյան ռուսական նավերն այնուամենայնիվ մտել են Բոսոֆոր: Նշվում է, որ «Բրատսկ» նավը սպասել է առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-n: «Վոլգոմարտի» շեղումները սկսվել են գիշերվա ժամը 3-ին և շարունակվել են մինչև 17:00-ն: Ռուսաստանն իր հերթին լրացուցիչ հսկողություն կսահմանի նավահանգիստներում Սու-24-ի խոցումից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով, հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Ըստ նրա, առաջին հերթին այդպիսի միջոցներ կձեռնարկվեն Ղրիմում և Ազովի ու Սև ծովի ավազաններում: «Նավահանգիստներում լրացուցիչ հսկողություն կսահմանվի: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են, առաջին հերթին դա վերաբերում է Ղրիմին և Ազովի ու Սև ծովի ավազաններին` հաշվի առնելով աշխարհագրորեն Թուրքիային մոտ լինելը»,-ասել է Շուվալովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |