Քաղաքական գործիչները խանգարում են երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ29 նոյեմբերի 2006 - 15:31 AMT PanARMENIAN.Net - 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին խոսում են երկու կողմերը, ընդ որում դիրքորոշումներն, ինչպես միշտ հակադիր են: Յուրաքանչյուր կողմից բերվում են թվեր, փաստաթղթեր, հերքումներ կամ հաստատումներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «The New Anatolian» գործակալության քաղաքական մեկնաբան Նուրսուն Էրելը: Նրա խոսքերով, հայերն ու թուրքերը պետք է հաղթահարեն բոլոր տաբուները եւ բաց երկխոսւթյուն սկսեն: «Ինչպես գիտեք, վերջերս Ստամբուլի համալսարանում Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի ունեցավ, որն անընդհատ հետաձգվում էր: Սակայն, ի վերջո, այն կայացավ: Այնտեղ հրապարկվեցին շատ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք վերաբերում են երիտթուրքերի կառավարմանը: Ես, օրինակ, կարդացել եմ հայերին բռնագաղթի ենթարկելու մասին ներքին գործերի նախարար Թալայաթ-փաշայի հրամանի երկու բոլորովին հակառակ վարկածները: Մեկում բերվում է «բոլոր հայերին, առանց սեռի եւ տարիքի խտրականության, ոչնչացնելու մասին» հեռագիրը, մյուսում` հատվածներ նրա օրագրերից, որտեղ նա գրում է, որ չէր կարող նման անմարդկային հրաման արձակել: Այնպես որ, հարկավոր է բացել բոլոր փաստաթղթերը»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ Էրելն ընդգծել է, որ քաղաքական գործիչները խանգարում են երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Նրա խոսքերով, Թուրքիայից Հայաստան եւ հակառակը մեկնել շրջանցիկ ճանապարհով, երբ կա Կարս-Գյումրի ճանապարհը, ճիշտ չէ: «Մենք պետք է ավելի շատ շփվենք, ավելի շատ խոսենք: Գուցե, այդ դեպքում հարաբերությունները մեր երկրների միջեւ նորմալանան»,-ընդգծել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |