ԵՏՄ-ն և Հարավային Կորեան գործակցության հուշագիր են ստորագրել![]() 1 դեկտեմբերի 2015 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Սեուլում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Յուն Սան Չժիկը ԵՏՄ և Հարավային Կորեայի միջև Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Ստորագրված փաստաթղթի հիման վրա կստեղծվի ԵՏՄ և Կորեայի համագործակցության գործուն մեխանիզմ: «Մենք հատուկ հարթակ ենք ստեղծում առևտրատնտեսական համագործակցության լայն շրջանակի քննարկման համար: Դա և առևտրի զարգացմանն ուղղված միջոցներն են, և կանոնակարգումը, և սակագնային և այլ միջոցները, նորարարական և ներդրումային ակտիվության բարձրացումը»,-ասել է Սլեպնյովը: Նաև Սլեպնյովի Կորեա այցելության շրջանակում մեկնարկ տրվեց Արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի և Միջազգային տնտեսական քաղաքականության կորեական ինստիտուտի համատեղ հետազոտությանը: Հետազոտության նպատակն է ԵՏՄ և Կորեայի միջև համագործակցության խորացման օպտիմալ բանաձև մշակել: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |