ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում երկրորդ ռուսական ռազմակայանի մասին 1 դեկտեմբերի 2015 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է երկրորդ ռազմակայանն ունենալ Սիրիայում: Այս մասին գրում է քուվեյթական Al-Rai թերթը: ՌԴ ՌՏՈւ խմբավորումը, ինչպես նաև ապահովման և պաշտպանական ուժերի մի մասը կտեղակայվի Շայրաթ օդանավակայանում` Հոմսից 35 կմ հեռավորության վրա: ՌԴ ավիացիոն խմբավորման թվաքանակը Սիրիայում կարող է համալրվել` հասնելով 100 ինքնաթիռի: Շայրաթ բազան 45 ամրացված ավիացիոն անգար ունի, որոնք թույլ են տալիս պաշտպանել ինքնաթիռները գնդակոծության ժամանակ»,-հայտնել է թերթի հատուկ թղթակից Էլիյահու Ջ. Մագնիերը` Դամասկոսում գործող ՌԴ, Սիրիայի, Իրաքի և Իրանի համատեղ շտաբի վրա հղումով: Ինչպես գրել է հոդվածի հեղինակը, օդանավակայանը կարող է ընդունել ցանկացած տիպի ինքնաթիռներ և ունի պահեստային թռիչքուղի: Ըստ պարբերականի աղբյուրների, Շայրաթ բազայի օգտագործումը թույլ կտա Սիրիայում ռուսական ավիախմբի քանակը հասցնել 100 ինքնաթիռի, հայտնում է Lenta.ru-ն: Ինչպես հայտնի է դարձել Lenta.ru-ին ՌԴ ուժային կառույցներում, Շայրաթ բազայի օգտագործումն անհրաժեշտ է զարգացնելու համար գործողությունները Սիրիայի հարավում և արևելքում: «Պալմիրայի շրջանում և դեպի Դեր Զոր հարձակումը զարգացնելու համար «Հմեյմիմ» ռազմակայանն արդեն բավականին հեռու է գտնվում, հատկապես ուղղաթիռների և գրոհային ինքնաթիռների համար»,-ասել է աղբյուրը` հավելելով, որ ռուսական կողմն արդեն օգտագործել է Շայրաթը երկար թռիչքների ժամանակ: Իսրայելի ուժային կառույցներին մոտ աղբյուրները հայտնել են, որ այժմ Շայրաթի ռազմակայանում շարունակվում են օդանավակայանի նախապատրաստման աշխատանքները: Մասնակիորեն դա են ապացուցում Flightradar 24 կայքի տվյալները, որոնց համաձայն Շայրաթի շրջանում նկատվում է ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվություն` ներառյալ Ան-124 ինքնաիթռները: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |