2015-ի սկզբից Հայաստանում ՄԻԱՎ-ի 261 դեպք է գրանցվել 1 դեկտեմբերի 2015 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2014 թվականի դրությամբ աշխարհում կար 36,9 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ, նրանց գերակշիռ մասը՝ 25,8 մլն-ը, բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,5 մլն-ի: «2014 թվականի ընթացքում ՁԻԱՀ-ից մահացել է 1,2 մլն մարդ, որոնցից 62 հազարը՝ մեր տարածաշրջանում»,- հայտարարեց Վահան Պողոսյանը՝ հավելելով. «Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել 1988 թվականից», հայտնում է Tert.am-ը: Փոխնախարարի խոսքով՝ 1988 թվականից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը՝ 2014 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2015 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք: «Մեր երկրում ոչ միայն ՄԻԱՎ վարակի կանխարգելման մեծ փորձ է կուտակվել, այլ նաև հաջողություններ են արձանագրվել բուժման ոլորտում: Կարևոր ձեռքբերում է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրամադրվում է անվճար բուժում»,- հայտարարեց փոխնախարարը: Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2001 թվականից ի վեր Հայաստանում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժման՝ 2007 թվականից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: «Բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը, հղիների ավելի քան 95 տոկոսը, տուբերկուլյոզով բոլոր հիվանդները հետազոտվում են ՄԻԱՎ-ի դեմ, ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5 տոկոսը»,- տեղեկացրեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Սեպտեմբերին ընդունված Կայուն զարգացման նպատակների շրջանակներում աշխարհի առաջնորդները հանձն են առել մինչեւ 2030 թվականը վերջ տալ ՁԻԱՀ համաճարակին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Գի Մունը ուղերձ է հղել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ: «Անհրաժեշտ է ավելի քան կրկնապատկել արդյունավետ բուժում ստացող անձանց քանակը՝ ընդգրկելով ՄԻԱՎ-ով ապրող բոլոր 37 միլիոն մարդկանց: Անհրաժեշտ է դեռահաս աղջիկների եւ երիտասարդ կանանց համար ապահովել կրթության եւ ՄԻԱՎից պաշտպանվելու իրական հնարավորությունների հասանելիություն»,-ասվում է ուղերձում: ՁԻԱՀ-ի վերաբերյալ բարձր մակարդակի նիստի է նախատեսված է 2016 թ.-ին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |