Հայկական տաղավարը՝ Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնում![]() 1 դեկտեմբերի 2015 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանության գործակցության շնորհիվ Հայաստանը 2015-ին առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայկական տաղավարը ներկայացված է մոտ 180 անուն (ավելի քան 2.000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համայնքներում: Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացրել է Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) և Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն: Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնը, որն անց է կացվում 1987-ից համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն և աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդես-փառատոնը: Կազմակերպիչների գնաhատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն 2015-ին գերազանցելու է 800.000-ը, իսկ մասնակից երկրների թիվն արդեն գերազանցել է 60-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |