![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Հանրահավաք, երթ ու ՀՀԿ-ին չփոխանցված ծաղիկներ. «Նոր Հայաստանի» ակցիան ընդդեմ Սահմանադրության փոփոխության![]() ![]() PanARMENIAN.Net - Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը ընդգրկող «Նոր Հայաստան» միավորումն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ և իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք են անցկացրել: Մինչև Ազատության հրապարակ մտնելը ոստիկանության աշխատակիցները ստուգել են քաղաքացիների պայուսակները, հայտնում է Panorama.am-ը: Հիմնադիր խորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանը հրաժարվել է խուզարկում անցնել, ինչից հետո բերման է ենթարկվել: Նմանատիպ միջադեպ է եղել Հիմնադիր խորհրդարանի մեկ այլ անդամ Սմբատ Բարսեղյանի հետ: Ավելի ուշ երկու ակտիվիստին էլ ազատ են արձակել: Հանրահավաքի ընթացքում «Ժառանգության» առաջնորդՐաֆֆի Հովհաննիսյանըհայտարարել է, որ Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը: «Հայաստանի ճակատագիրն ու ապագան այսօր մեր միջոցով, մեզ հետևողների, բռնի ուժով այս հանրահավաքից հետ պահված քաղաքացիներինն է, որոնք մի քանի ժամից միանալու են մեզ, և դառնալու միացյալ հրապարակ, որում լինելու է հնից նորը: Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է, և Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, իր հերթին, ասել է, որ հավաքի նպատակը Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալն է: «Մենք այստեղ ենք եկել այս ծրագիրը կասեցնելու և տապալելու համար, իսկ դա անելու համար ունենք երկու տարբերակ. կամ սպասում ենք այստեղ ու դեկտեմբերի 6-ին այստեղից գնում ենք և «ոչ» ասում, կամ էլ՝ այս պահից սկսած սկում ենք կասեցման գործընթացը»,- հայտարարել է նա: «Այս քաղաքը մերն է և գնալու ենք այնտեղ, որտեղ կամենանք: Հեղափոխությունը սկսված է», - ընդգծել է Սեֆիլյանը, գրում է Aysor.am-ը: Սեֆիլյանի հայտարարությունից հետո քիչ անց «Նոր Հայաստան» շարժումը երթով անցաշարժվել է Երևանի փոքր կենտրոնով և հասել Մելիք Ադամյան փողոց, որտեղ գտնվում է իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակը: Այստեղ «Ժառանգության» առաջնորդը փորձել է ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, սակայն շենքը շրջափակած ոստիկանները թույլ չեն տվել: Սկսվել է հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև, ապա, շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հորդորով, ցուցարարները մի փոքր նահանջել են, նշում է «Ազատություն» ռադիոկայանը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է արել «սադրանքի չգնալ» և ծաղիկները այլ օր փոխանցել գրասենյակ: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտարարվել է, որ հավաքն անցնում է խախտումներով` մասնավորապես, նախատեսված չէր երթի շեղումը դեպի ՀՀԿ գրասենյակ: «ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները», - ասվում էր հայտարարության մեջ: Մելիք Ադամյան փողոցում հավաքվածները որոշ ժամանակ անց վերադարձել են Ազատության հրապարակ: Հայտարարվել է, որ «Նոր Հայաստան» միավորումը շուրջօրյա նստացույցեր է սկսում հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, նստացույցը սկսվում է դեկտեմբերի 2-ից՝ ժամը 12:00-ից` հերթափոխով, գրում է Ա1+-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |