Էջմիածնի ձեռագիր հավաքածուն համալրվել է ևս մեկ Ավետարանով![]() 2 դեկտեմբերի 2015 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Գարեգին Բ Ամենայն հայոց կաթաղիկոսի հոգածությամբ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ձեռագրատունը համալրվել է մեկ ձեռագիր մատյանով: Այս մասին տեղեկացնում է ձեռագրատան ֆեյսբուքյան էջը: Ձեռագիր Սբ Ավետարանը Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ստեղծագործություն է: Բուն Ավետարանը XIV դարի է, իսկ Տերունական պատկերները՝ XV դարի: Սբ Ավետարանը Հայոց ցեղասպանության օրերին է բերվել Արևելյան Հայաստան և մոտ 100 տարի հատուկ խնամքով պահվել հայ ընտանիքներից մեկում՝ որպես իրենց պապենական սուրբ մասունք: Էմջիածնի մատենադարանն ունի մոտավորապես 400 կտոր հնատիպ գիրք: Դրանց թվում է նաև հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` տպագրված 1666թ. Ամստերդամում: Գրադարանն ունի նաև հատուկ ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն պատմական և գեղագիտական արժեք ունեցող գրքերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |