Դեկտեմբերի 3-5-ը ամենուրեք ձյուն է սպասվում![]() 2 դեկտեմբերի 2015 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: Դեկտեմբերի 4-5-ին շրջանների զգալի մասում կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերից կդիտվի անձրև, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-5-ին կպահպանվեն տեղումներ ձյան տեսքով, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: 2-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է լրագրողներին, որ սպասվում է համեմատաբար տաք ձմեռ: «Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով: Հունվարին և փետրվարի այն բարձր կլինի կրկին մեկ աստիճանով, Շիրակում և Արարատյան դաշտավայրում՝ մինչև երկու աստիճանով: Նշված երեք ամիսներին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի», - ասել է Սուրենյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |