«Բժիշկ մահի»` Ջեք Գևորգյանի արխիվը ցուցադրվել է Միչիգանի համալսարանում 2 դեկտեմբերի 2015 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանում բացվել է հանրահայտ «բժիշկ մահի»` էվթանազիայի քարոզիչ Ջեք Գևորգյանի արխիվային նյութերի ցուցադրությունը: Համալսարանում ներկայացված նյութերի թվում կան Գևորգյանի բազմաթիվ մահամերձ հիվանդների մասնակցությամբ տեսանյութեր, լուսանկարներ, էվթանազիայի կիրառման վերաբերյալ շատ փաստաթղթեր, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ նրա անմիջական օգնությամբ 130-ից ավելի ծանր հիվանդներ հեռացել են կյանքից, իսկ երբ այս պատմությունների մասին հրապարակայնորեն հայտնի է դարձել, Գևորգյանին կնքել են «բժիշկ մահ» խորհրդանշական մականունով` նրա հասցեին ուղղելով սուր քննադատության հսկայական ալիք։ Իր հակաօրինական գործունեության պատճառով նա մի քանի տարի անցկացրել է բանտում։ Միչիգանի բժշկական դպրոցի շրջանավարտ Գևորգյանը մահացել է 2011-ին Դետրոյթում։ Ջեք Գևորգյանը ամերիկահայ բժիշկ է, որը էվթանազիա էր քարոզում: Զբաղվելով բժշկական պրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլևս անհնար է բժշկական օգնություն ցուցաբերելլ, և որի տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց և կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գևորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության և ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գևորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գևորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |