Հայկական կողմը դրական է գնահատում Մինսկում կայացած Քոչարյան-Ալիեւ բանակցությունները30 նոյեմբերի 2006 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը դրական են գնահատում Մինսկում կայացած բանակցությունները: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները նշեցին բանակցությունների կառուցողական բնույթը: «Ես դեռեւս չեմ կարող կոնկրետ գնահատական տալ, եղավ առաջընթաց, թե ոչ, սակայն երկու նախագահները դրական են գնահատել հանդիպումը ինչպես մթնոլորտի, այնպես էլ կառուցողական մոտեցումների առումով»,-ասել է Օսկանյանը: ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Մինսկում երկու նախագահներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շրջանառության մեջ գտնվող փաստաթղթի երեք դրույթների վրա, որոնց վերաբերյալ դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել: «Կարծում եմ, որ առաջիկայում նախագահները կվերլուծեն ամեն ինչ, որից հետո հստակ հանձնարարականներ կտրվեն արտգործնախարարներին հետագա գործունեության վերաբերյալ»,-ասել է Օսկանյանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ բանակցային գործընթացի դրական միտումները 2006 թվականին: Նրա խոսքերով, թեեւ 2006 թվականին լուրջ առաջընթաց չեղավ հակամարտության կարգավորման հարցում, «սակայն չեղավ նաեւ նահանջ»: «Կարծում եմ, որ այդ ընթացքում բանակցային գործընթացը չի տուժել, եւ մնում է սպասել, թե ինչպիսին կլինեն հաջորդ քայլերը 2007 թվականին»,-ասել է Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ամենամյա խորհրդակցության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբրի 3-4 Բրյուսելում, հնարավորություն կլինի ամփոփել բանակցային գործընթացի ընթացքը տարվա կտրվածքով: Նախարարը գտնում է նաեւ, որ 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք համահանրապետական ընտրությունները կարող են անդրադառնալ բանակցությունների ընթացքի վրա ժամանակային առումով, սակայն ոչ բովանդակային: «Ես համոզված եմ, որ մենք կշարունակենք մեր հանդիպումները»,-ամփոփել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |