Մոսկվան Էրդողանի ընտանիքին մեղադրել է ԻՊ-ից նավթ գնելու մեջ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ընտանիքը առնչություն ունեն «Իսլամական պետությունից» նավթ գնելու գործարքներին: «ԻՊ գողացած նավթի հիմնական սպառողը Թուրքիան է: Այդ հանցավոր բիզնեսի մեջ ներգրավված է երկրի գերագույն ղեկավարությունը` նախագահ Էրդողանն ու նրա ընտանիքը»,-ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հայտնում է Gazeta.ru-ն: Անտոնովը ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Էրդողանի որդին խոշորագույն էներգետիկ ընկերության ղեկավարն է, իսկ փեսան` էներգետիկայի նախարարը: Իր հերթին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը պատմել է, որ ԻՊ-ից նավթի առաքումները Թուրքիա իրականացվում են 3 երթուղով. արևմտյան` Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստներ, հյուսիսային` մինչև Բաթմանի նավթավերամշակման գործարան, արևելյան` մինչև թուրքական Ջիզրայի փոխադրման կետ: Որպես ապացույց ՊՆ-ն ներկայացրել է արբանյակային լուսանկարներ, որտեղ տեսանելի են բենզակիրների և ֆուրերի կուտակումներ, ինչպես նաև բենզակիրների շարասյան կողմից թուրք-սիրիական սահմանը հատելու տեսագրություն, հայտնում է ՌԲԿ-ն: Ռուդսկոյը նշել է, որ ավելի վաղ ԻՊ եկամուտը նավթի առաքումներից կազմել է 3 մլն դոլար, այժմ նվազելով մինչև 1, 5 մլն դոլար ռուսական ավիացիայի գործողությունների շնորհիվ: Այն մասին, որ Թուրքիան ԻՊ կողմից նավթի վաճառքի շղթայի օղակներից մեկն է, արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս են գրել: Անկարային մեղադրում են էժան նավթ ու վառելիք գրոհայիններից գնելու մեջ, նրանց տարանցումը Թուրքիայի տարածքով ապահովելու, ինչպես նաև իր տարածքում «հանգստի բազաներ» ստեղծելու համար: Թուրքիան ԻՊ նավթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ` շաբաթական 10 մլն դոլար վճարելով նրանց նավթի դիմաց, հայտնում է պարբերականը, գրել է Bild-ը: Այն , որ Թուրքիան աջակցում է ԻՊ գրոհայիններին, գրել են նաև պաշտոնական անձինք: Մասնավորապես, Թուիրքիայում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հայտարարել է, որ Անկարան սատարում է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրային»: Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Թուրքիան և մերձավորաևելյան մյուս երկրները այնքան էին տարվել Ասադին պաշտոնանկ անելու գաղափարով, որ հանուն դրա սատարեցին «Ալ Քայիդայի» կողմնակիցներին Սիրիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |