ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ» ծառայության ակտիվացում՝ ընկերների և մտերիմների համար![]() 2 դեկտեմբերի 2015 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «BIT անսահմանափակ» ծառայությունն այժմ կարելի է ակտիվացնել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ` ընկերների և մտերիմների համար, ընձեռելով նրանց հնարավորություն՝ վայելելու անսահմանափակ ինտերնետի, ներառյալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթի, առավելությունները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ծառայությունը 1 օրով ընկերների կամ մտերիմների համար ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*հեռախոսահամարը*1#, իսկ 30 օրով ակտիվացնելու համար՝ *777*հեռախոսահամարը*30#: BIT1 256 Կբիթ/վրկ առավելագույն արագությամբ 50 ՄԲ/ օրական գերարագ ինտերնետի փաթեթի արժեքը կկազմի 100 դրամ: BIT30 384 Կբիթ/վրկ առավելագույն արագությամբ 50 ՄԲ/ օրական գերարագ ինտերնետի փաթեթի արժեքը կկազմի 2500 դրամ: Կանխավճարային բաժանորդների համար ծառայությունը հասանելի է երկու տարբերակով՝ BIT1 և BIT30` համապատասխանաբար 1 օր և 30 օր գործողության ժամկետով: Հետվճարային բաժանորդներն այս պահին կարող են օգտվել 1 օր գործողության ժամկետով ծառայությունից: Ակտիվացման գումարը գանձվում է ակտիվացնող կողմի հաշվից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |